Wednesday, 01 07 2026
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Քարոզչական պաստառներ տեղադրելու հայտեր ներկայացրել են նախագահի 6 թեկնածուներ

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրված 15 թեկնածուներից միայն 6-ն են սահմանված ժամկետում` մինչև հունվարի 4-ը, ներկայացրել հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտեր: Այս մասին «Pastinfo.am»-ին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հայտեր ներկայացրել են ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Թեկնածուների ներկայացրած հայտերի հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը թեկնածուների միջև կբաշխվի ԿԸՀ-ի որոշմամբ: Այն վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացված է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը կվերապահվի միակ հայտը ներկայացրած թեկնածուին: Մնացած վահանակները, այդ թվում` վահանակի կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի հայտեր, կառանձնացվեն որպես մրցակցային վահանակներ: ԿԸՀ-ն դրանք թեկնածուների միջև կբաշխի, ապահովելով հավասար բավարարման սկզբունքը: Յուրաքանչյուր թեկնածուին հասանելիք վահանակների կողմերի քանակի հաշվառմամբ կիրականացվի էլեկտրոնային վիճակահանություն: Միևնույն վահանակի երկու կողմերը բաժին կընկնեն տարբեր թեկնածուների:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ի որոշման հիման վրա թեկնածուներն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում են պայմանագիր` քարոզչական պաստառը փակցնելու համար: ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, թեկնածուի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր:

Այս դրույթները չեն վերաբերում ավտոմոբիլային ճանապարհների լայնությամբ փակցվող քարոզչական ձգապաստառներին: Այսպիսի պաստառներ փակցնելու թույլտվություն ստանալու մասին բոլոր դիմումները պետք է բավարարվեն դրանք փակցնելու թույլտվություն տվող պաշտոնատար անձանց կողմից: Ձգապաստառները փակցվում են թեկնածուի միջոցներով, դրանց տեղադրման համար գումար չի գանձվում:

Վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, հանրապետության բնակավայրերում և մայրուղիներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար 22 տնտեսվարող սուբյեկտների կողմից 400-ից ավելի վահանակներ են առաջարկված:

Ըստ այդմ, մասնավորապես, Երևանում 1 քառակուսի մետրի ամսական վարձավճարը հիմնականում 6-8 հազար դրամ է: Սակայն, օրինակ, ընկերություններից մեկի կողմից մայրաքաղաքի կենտրոնում, 6 վայրերում, որոնց թվում են Աբովյան 34-ը («Փարիզյան սուրճ» սրճարանի դիմաց), Աբովյան հրապարակը, Պարոնյան-Մաշտոց խաչմերուկը, 11, 18 և 36 քառակուսի մետր մակերեսով վահանակների 1 ք.մ տրամադրման արժեքը մեկ ամսվա համար սահմանված է 11 հազար դրամ:

Մարզերի բնակավայրերում և միջպետական մայրուղիներում 1 ք.մ-ի գները տատանվում են 3,5-7 հազար դրամի սահմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում