Աստվածհայտնության օրվա առիթով ակտիվ տոնակատարություններ են անցկացվել ողջ Արևելյան Եվրոպայում: Երիտասարդները գետերն են նետվել՝ դուրս բերելու քահանաների նետած փայտե խաչերը: Նրանք հավատում են, որ այդ խաչերը իրենց կազատեն չար ոգիներից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աստվածհայտնության օրվա ավանդույթը տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի՝ Բուլղարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ռումինիայի քաղաքներում ու գյուղերում: Բուլղարիայի Կալոֆեր քաղաքում 350 տղամարդ ավանդական հանդերձանքով ու ազգային դրոշներով Թունջա գետն են մտել: Լուսանկարներում պատկերված են նաև Ստամբուլում՝ Բոսֆոր գետում լողացող ուղղափառները: Իսկ ահա Ուկրաինայի Լվով քաղաքում ավանդական շքերթ է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև երեխաները:
Վենետիկում Ռիալտո կամրջից մարդիկ հսկա սուրբծննդյան գուլպա են կախել: Մասկարետա ջրանցքում ամեն տարի Սուրբ Ծննդին տեղի է ունենում ավանդական թիարշավ: Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Մակեդոնիայի Ռաջիցա վանքի Սուրբ Գևորգ հաղթական եկեղեցուց լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ուղղափառները հոգևորականի թագի վրա ասեղնագործում:








































