Կահիրեի համալսարանի ուսանողը բուհի մուտքի մոտ ձերբակալվել է: Պատճառն այն է, որ նա իր հետ տարել է Ջորջ Օրուելի 1984թ. վեպը: Այս մասին հայտնում է Egypt Independent-ը:
Եգիպտոսի քննչական մարմինների տվյալներով՝ 21-ամյա Մուհամմեդ Թ.-ի մոտ ձերբակալության պահին եղել է առանց մարտկոցի 2 հեռախոս, 2 ֆլեշ, կոշտ սկավառակ և Ջորջ Օրուելի 1984թ. գիրքը:
Ոստիկանները հայտնել են, որ ուսանողի մոտ գտել են նաև ձայնագրություններ, թե ինչպես պետք է երկրում գործի իսլամական խալիֆայությունը:









































