Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն իր կարծիքն է հայտնել Ուեյն Ռունիին Անգլիայի հավաքականի ավագ նշանակելու վերաբերյալ: Ազգային թիմի ավագի դերում 29-ամյա ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին, երբ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում անգլիացիները սեփական հարկի տակ կընդունեն Սլովենիայի ընտրանուն:
«Անհանգստանում եմ, որ պատասխանատվության զգացումը կճնշի Ռունիին: Ես և մարզչական շտաբի բոլոր ներկայացուցիչներն անում ենք հնարավորը, որպեսզի համոզված լինենք, որ դա տեղի չի ունենա: Հեշտ է խորհուրդ տալ, որ ֆուտբոլիստը մոռանա իր խնդիրների մասին և չանհանգստանա: Բայց դա դժվար է անել:
Այս պահին կարծում եմ, որ Ռունին կկարողանա հաղթահարել դժվարությունները: Բայց մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը: Ուեյնն ավագ է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Պետք է վստահ լինենք, որ այդքան պատասխանատվությունը չի ճնշի նրան»,- Reuters-ը մեջբերում է Հոջսոնի խոսքերը:




































