Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի կայցելի Մոսկվա՝ Իրանում երկու նոր ատոմային էլեկտրակայանների շինարարության մասին պայմանագիր ստորագրելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանական մամուլին:
Ռուսաստանն ու Իրանն արդեն մի քանի ամիս բանակցություններ են անցկացնում այդ հարցով: Երկու նոր ԱԷԿ-ները կկառուցվեն Բուշեհրում:
Սեպտեմբերին կողմերը նախաստորագրել էին տնտեսական համագործակցության մասին մի շարք պայմանագրեր, որոնք արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող երկու երկրներին կարող են օգնել ռազմավարական գործընկերություն հաստատել:
Արևմտյան երկրներն ո Իսրայելը կարծում են, որ Իրանը փորձում է միջուկային զենք մշակել: Իրանն այդ մեղադրանքները կտրականապես հերքում է:




































