ԴԱԻՇ-ի զինյալները պայթեցրել են Իրաքի գահընկեց արված նախագահ Սադամ Հուսեյնի հոր գերեզմանը Տիկրիտում, հայտնում է Iraqi News-ը:
Պայթյունի հետևանքով մզկիթն ու դամբարանն ամբողջությամբ քանդվել են:
Նշվում է, որ զինյալները նախապես ականապատել են շինությունը, պայթուցիկներ տեղադրել ներսում ու դրսում:




































