Չնայած վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության մեջ զգալի փոփոխություններին` բրիտանական կառավարությունը չի դադարեցրել զենքի մատակարարումները երկրներ, որոնք «զգալի վարկանիշ ունեն մարդու իրավունքների ոլորտում», այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Սթենլին, գրում է The Guardian-ը:
Խորհրդարանականի խոսքով՝ միայն այս տարի նման պետություններին վաճառվել է 60 մլն ֆունտ ստերլինգի զենք (մոտ 80 մլն եվրո):
Ջոն Սթենլին գլխավորում է Համայնքների պալատի սպառազինությունների վերահսկողության կոմիտեն: Ըստ նրա՝ Բրիտանիան պետք է արգելի զենքի վաճառքը այն երկրներին, որտեղ այն կարող է օգտագործվել «ներքին բռնաճնշումների համար»:
Կառավարության տվյալով՝ 2014թ. առաջին կեսին Բրիտանիայի ԱԳՆ «սև ցուցակում» հայտնված 28 պետություններից 18-ն ստացել են 63,2 մլն ֆունտ սթերլինգի սպառազինություն:
Այդ երկրների թվում են նշվել Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Շրի Լանկան, Ռուսաստանը:









































