56-ամյա երգչուհի Մադոննայի հարազատ եղբայրը հիվանդ է և բնակության վայր չունի, այդ պատճառով ապրում է ավտոտնակում:
Երգչուհու հայրը խնդրել է նրան օգնել եղբորը, բայց Մադոննան անդրդվելի է մնացել:
Ներկայումս Էնթոնին (այդպես է եղբոր անունը) ֆիզիկապես սարսափելի վատ վիճակում է: Նրա կողոսկրը կոտրված է և վնասված է թաթը, իսկ ոչ ոք չկա, որ նրան օգնի հասնել հիվանդանոց: Բացի դրանից՝ բուժման համար գումար է հարկավոր, որն Էնթոնին չունի:
Ավելի վաղ եղբորը չօգնելու որոշմանը հավանություն էր տվել Մադոննայի մյուս եղբայրը՝ Մարիոն: Նրա կարծիքով՝ Էնթոնին հարբեցող է, որն ինքն է մեղավոր իր դժբախտությունների համար: Մյուս քույրերն ու եղբայրները դատապարտել են Մադոննային, քանի որ նա բավարար գումար ունի եղբոր բուժումը հոգալու համար:




































