Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված «Տաշիր» մրցաշարը:
5-րդ տուրի շրջանակներում Արոնյանը մրցեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Հայ շախմատիստը սպիտակ քարերով պարտիան 41-րդ քայլին ավարտել է ոչ ոքի:
Այսպիսով, Արոնյանը 5 անընդմեջ ոչ-ոքիներից հետո 2.5 միավորով 4-րդ հորիզոնականում է:





































