Շվեյցարիայում չորեքշաբթի տեղի կունենա երեք կանանց հուղարկավորությունը, որոնք Դայոն գյուղում գնդակահարվել էին համագյուղացու կողմից: Շվեյցարական հասարակությունում այդ միջադեպի հետ կապված քննարկում է սկսվել այն մասին, թե արժե խստացնել հրազեն ձեռք բերելու գործընթացը:
Ըստ փորձագետների գնահատականների՝ Շվեյցարիայում, որի բնակչությունը գրեթե 8 մլն է, 3-4 մլն մարդ հրազենք ունի:
Վալեի 33-ամյա բնակիչը կրակ է բացել փողոցում հունվարի 3-ին: Նա սպանել է երեք մարդու և վիրավորել երկուսին: Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին: Նա եղել է ալկոհոլի ուժեղ ազդեցության ներքո, երբ հանցագործություն է կատարել:









































