Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քննադատել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի արտասահման մեկնելը և վետոյի իրավունքի կիրառումը, որը նախագահը դրել է գաղտնալսման օրենքի վրա:
Իվանիշվիլիի կարծիքով` նախագահը վետո է դրել էլեկտրոնային կոմունիկացիաների մասին օրենքի վրա, որովհետև իշխանության հետ մրցակցության մեջ է: Նախկին վարչապետը նշել է, որ նախագահը և նրա վարչակազմը մասնակցել են օրինագծի նախապատրաստմանը, և Մարգվելավիլին կարող էր արձանագրել իր կարծիքը և առաջարկություն անել առանց վետո դրելու: Ըստ Իվանիշվիլիի` նախագահն ուղղակի ցանկացել է օգտագործել վետոյի իր իրավունքը:
Մարգվելաշվիլին անպատասխան չի թողել Իվանիշվիլիի ասածը. նախագահի խոսքով` իր գլխավոր նպատակը լուռ նստելը չէ, այլ երկրին ծառայելը:







































