Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռիկարդու Կարվալյուն հասկանում է, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու լքել «արքայական ակումբ»-ը: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն 34 տարեկան է, և ընթացիկ մրցաշրջանում նա գրեթե չի ստացել խաղալու հնարավորություն:
«Շատ բարդ է խաղալ «Ռեալ»-ում իմ տարիքում: Ես շնորհակալ եմ ակումբին, սակայն հասկանում եմ, որ վաղ թե ուշ ստիպված կլինեմ լքել այն: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ դժվար էր հարմարվել պահեստայինի դերին, քանի որ նախորդ բոլոր թիմերում ես խաղացել եմ հիմնական կազմում:
Ինձ խանգարեց վնասվածքս, երկար ժամանակ ստիպված էի բաց թողնել խաղերը, և արդյունքում իրավիճակը փոխվեց: Ապագայիս մասին կասեմ, որ կցանկանայի շարունակել կարիերաս եվրոպական որևէ ակումբում»,- նշել է Կարվալյուն:








































