Մինչև 6 տարեկան երեխաներին չի կարելի 3D ֆիլմեր դիտել: Ժամանակակից տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ 3D ֆիլմեր հնարավոր է դիտել ոչ միայն կինոթատրոններում, այլև տնային պայմաններում, օրինակ՝ հեռուստացույցով, համակարգչով կամ էլ սմարթֆոնով:
Ֆրանսիական կառավարական ANSES (French Agency for food, environmental and occupational health safety) կազմակերպության բուժաշխատողները եկել են եզրակացության, որ նույնիսկ մեկ-մեկ 3D ֆիլմերի դիտումը կարող է բացասաբար ադրադառնալ փոքր երեխաների տեսողության վրա: Ըստ հետազոտության հեղինակների՝ նման բնույթի պատկերները խանգարում են աչքերի բնականոն շարժվելուն:
Փոխանակ երեխայի աչքերը կանգնեն որոշակի սարքի վրա, ինչպես դա տեղի է ունենում սովորական կյանքում, հանդիսատեսը պետք է երկու կետ ֆիքսի տեսադաշտում, ինչը բերում է աչքերի տեսադաշտերի շեղման: Դա կարող է բերել շեղության, նույնիսկ տեսողության նվազման:









































