Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կայացած ՔՓՌ – «Մանչեսթեր Սիթի» խաղում արձանագրվել է ոչ-ոքի: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:
26-րդ րոպեին Յայա Տուրեն փորձել է մրցակցի դարպասը գրավել հեռահար հարվածով, բայց շեղ ընթացած գնդակը դիպել է 5-ամյա երկրպագուհու գլխին:
Չնայած ցավալի հարվածին, փոքրիկը բարձր տրամադրություն է ունեցել:









































