2013 թ. Apple-ին չի հաջողվի հասնել Samsung-ին սմաթրֆոնների շուկայում: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Strategy Analytics-ի փորձագետները:
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ Samsung-ը կկարողանա վաճառել 290 միլիոն սմարթֆոն՝ ընդդեմ 2012 թ. վաճառված 215 միլիոնի: Այսպիսով, կորեական ընկերությունը կգրանցի 35 % աճ: Apple ամերիկյան ընկերությունը կկարողանա վաճառել 180 միլիոն սմարթֆոն՝ 33 %-ով ավելի շատ, քան 2012 թ.: Արդյունքում սմարթֆոնների շուկայում Samsung-ի չափաբաժինը կհասնի 33 %-ի, իսկ Apple-ինը՝ 21 %-ի:
Փորձագետների խոսքերով՝ Apple-ը պետք է մշակի ռազմավարություն, որը թույլ կտա ընդլայնել լսարանը: Շատ հավանական է, որ ընկերությունը կթողարկի iPhone Mini պայմանական անունով սարք, որն ավելի մատչելի կլինի:
2013 թ. սմարթֆոնների ամբողջ շուկան կաճի 27 %-ով՝ մինչև 875 միլիոն: Նշենք, որ 2012 թ. սմարթֆոնների շուկայում գրանցվել է 41 % աճ: