55-ամյա բրիտանացի Իան Ռոթվելը կերել է «աշխարհի ամենակծու կարիով» համեմված մեկ չափաբաժին ուտեստ, որը խոհարարները պատրաստում են պաշտպանիչ ակնոցով և դիմակով,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Հնդկական ուտեստը մատուցվում է Մեծ Բրիտանիայի Լինկոլնշիր կոմսության ռեստորաններից մեկում: Մինչև հիմա այդ ուտեստը պատվիրել է 300 մարդ, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողացել ուտել այն ամբողջությամբ:
«Այրի» անունը կրող ուտեստը ճաշակելուց առաջ, Ռոթվելը ստորագրություն է տվել, որ ինքը ծանոթ է ռիսկերին: Ճաշելու ընթացքում Ռոթվելի մոտ սկսվել է հալյուցինացիայի նոպա, սակայն 10 րոպե հանգստանալուց հետո նա կարողացել է հավաքվել և ամբողջությամբ ուտել ուտեստը:









































