Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիներ: Վաղ առավոտից Նոր Նորքի հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքում ընթացող ծառատունկին որդիների հետ միասին միացել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը համախմբել էր բոլորին:

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում այս տարածքը ևս համալրվեց նոր տնկիներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ, որպես ծրագրային առաջնահերթություն, քաղաքապետարանի կողմից իսկապես կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են տարվել. «Այսօր մայրաքաղաքում համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում մենք, ինչպես և նախատեսել էինք, նաև աշնանային ծառատունկ ենք իրականացնում, որին մասնակցում եմ որդիներիս հետ միասին:

Ընդհանուր առմամբ, ծառատունկի շրջանակում նախատեսել ենք շուրջ 20 հազար ծառ և 5000 թուփ տնկել: Եթե հիշում եք, գարնանային ծառատունկին մենք 40 հազար ծառ արդեն տնկել էինք:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված վերջին տարիների մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է. յուրաքանչյուր տարի հնարավորինս ավելացնել Երևանի կանաչ մակերեսի ծավալները: Ըստ այդմ, եթե 2011թ.-ին, օրինակ, մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 3, ապա այս տարի՝ 5 հեկտարով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը հավելելով, որ, այգիների ու բակերի բարեկարգմանը զուգահեռ, հստակ խնդիր է դրվել նշված տարածքներում ևս հնարավորինս ընդլայնել հարակից կանաչ գոտիները: «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ բակային տարածքների բարեկարգման մեր ծրագրում, որպես պարտադիր բաղադրիչ, առանձնակի կարևորվում է կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը: Նաև տնտեսվարողների համար են սահմանված համապատասխան նորմերը, ըստ որի, հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումը և այդ տարածքների խնամքը պարտադիր պայման է բոլորի համար: Կանաչ տարածքների խնամքը ապահովելու նպատակով մեր ծրագրերում յուրաքանչյուր տարի ներառվում է նաև ոռոգման ցանցի ընդլայնումը: Այս տարի, օրինակ, այն ավելացել է ևս 22 կիլոմետրով»,- նշել է քաղաքապետը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան էլ, թե ի՞նչ նշանակություն ունի ծառատունկը անձամբ Տարոն Մարգարյան մարդու և քաղաքապետի համար, քաղաքապետը պատասխանել է. «Ասում են՝ յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառ տնկի, տուն կառուցի և որդի ունենա: Անշուշտ, ճիշտ է ասված, միայն թե այդքանով մեր գործը չի ավարտվում: Յուրաքանչյուր տղամարդ պետք է նաև թև ու թիկունք լինի իր զավակներին, պահի ու պահպանի իր տունը և խնամի սեփական ձեռքերով տնկած ծառը: Այսօր համաքաղաքային ծառատունկին ես կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին գոնե մեկ ծառ տնկել, եթե ոչ սեփական բարօրության, ապա մեր զավակների համար: Ի վերջո, Երևանը մեր բոլորի տունն է, և միայն համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի կանաչ ու մաքուր Երևան փոխանցել մեր գալիք սերունդներին»:
Այնուհետ, զրուցելով ծառատունկի մասնակիցների հետ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Երևանի նկատմամբ իրենց սերն ու հոգատար վերաբերմունքը ցուցաբերելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում