Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրում «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին:
Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում 3 անգամ աչքի ընկավ «Փյունիկ»-ի մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերոն: Նա իր ակտիվում 11 գոլ է գրանցել և միանձնյա գլխավորել ռմբարկուների ցուցակը:
«Փյունիկ»-ը մեկ խաղ պակաս է անցկացրել, 24 միավոր է վաստակել և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: «Արարատ»-ն իր ակտիվում 6 միավոր է գրանցել:






































