Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի չեմպիոնական մրցախաղը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) միջև:
Մրցախաղը մեկնարկելու է նոյեմբերի 8-ին ու ավարտվելու նույն ամսվա 25-ին: Պարտիաները մելնարկելու են Երևանի ժամանակով 16:00-ին:
Մրցախաղը կազմված է 12 պարտիայից: Ոչ-ոքիից հետո կնշանակվի 4 պարտիայից բաղկացած թայ-բրեյք: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն եվրո: 60%-ը կհատկացվի հաղթողին, 40%-ը` պարտվողին:
Եթե հաղթողը որոշվի թայ-բրեյքի արդյունքում, հարաբերակցությունը կկազմի 55%:45%:









































