Օսկարակիր դերասան Ջարեդ Լետոն կարող է մարմնավորել Ջոկերին «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը հիմնված է կոմիքսների վրա, դրանով զբաղվում են Warner Bros. ու DC Entertainment ստուդիաները:
«Ես երդվել եմ բերանս փակ պահել, սակայն ամենամոտ ժամանակներս ինչ-որ բան հայտնի կդառնա»,- ասել է Լետոն:











































