Մոգական ռեալիզմի ճապոնացի վարպետ Հարուկի Մուրակամին դարձել է գերմանական հայտնի Welt թերթի գրական մրցանակի դափնեկիրը՝ հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ընտրելով Մուրակամիին՝ որպես ժամանակակից ճապոնական գրականության ամենահայտնի ներկայացուցչի, ժյուրին նշել է, որ նա ստեղծել է «միայն իրեն հատուկ մոգական ռեալիզմի տարատեսակ»:
10 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցանակը հեղինակին շնորհվել է այնպիսի հայտնի վեպերի համար, ինչպիսիք են՝ «Նորվեգական անտառը», «Կաֆկան լողափին», «1Q84» և ամբողջ գրական ստեղծագործության համար:
Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է նոյեմբերի 7-ին՝ Բեռլինում:







































