Բրիտանական թանգարանի տնօրեն Նիլ Մաքգրեգորը չի ընդունել Հունաստանի նոր փորձերը՝ հասնել Լոնդոնում գտնվող մարմարե անտիկ քանդակների և հարթաքանդակների վերադարձմանը, որոնք երբևէ զարդարել են Աթենքի Ակրոպոլիսը: Այս մասին հայտնում է Evening Standard թերթը:
«Դրանց առկայությունը Բրիտանիայի մայրաքաղաքում լավագույնս ծառայում է հանրության շահերին, չէ՞ որ տվյալ ստեղծագործությունները կարելի է տեսնել համաշխարհային մշակույթի կոնտեքստում»,- կարծում է Մաքգրեգորը:
Նրա խոսքով՝ անտիկ գործերը XIX դարում ձեռք է բերել բրիտանացի լորդ Էլջինը՝ այն ժամանակվա բոլոր օրենքներին լրիվ համապատասխան: «Նրա գործողությունները լիովին օրինական են եղել, ինչպեսև քանդակի փոխադրումը Լոնդոն»,- պնդում է Մաքգրեգորը:
Հունաստանը չի ընդունում իր ազգային հարստության՝ Լոնդոնում գտնվելու լեգիտիմությունը այն հիմնավորմամբ, որ արվեստի գործերը տանելու գործարքը լորդ Էլջինը, որը եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը թուրքական սուլթանի պալատին կից, կնքել է թուրքական իշխանությունների հետ, որոնք բռնազավթել էին հունական տարածքը:











































