«Վրացական երազանք-ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Գեդևան Պոպխաձեն մնում է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմում: Հետևաբար, կոալիցիան չի զրկվել խորհրդարանական մեծամասնությունից «Մեր Վրաստանը – ազատ դեմոկրատներ» կուսակցության դուրս գալու պատճառով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ես որոշում եմ ընդունել մնալ մեծամասնության կազմում և լքել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ընդգծում եմ, որ «Ազատ դեմոկրատներն» իմ ընկերներն են, և ցանկանում եմ նրանց հաջողություն մաղթել»,- հայտարարել է Պոպխաձեն:









































