Այսօր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք քննարկել է ԱԺ նախագահի կամ ՀՀ նախագահի հետ Արցախի հարցը բանակցային սեղան բերելու հարցը: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ մի քանի ժամ առաջ է հետաքրքիր հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ, բայց Ղարաբաղի հարցը բանակցային սեղանին վերադարձնելու հարցը քննարկելու կարիք չունենք: Նրա խոսքով, այն, ինչ պետք է արվի, արվում է, և պարզապես պետք է իմանալ, թե այդ խոչընդոտները ում կողմից են ստեղծվել:
Անդրադառնալով փոխզիջումներին, նա նշեց, փոխզիջումը կոնկրետություն չէ, փոխզիջումը բանակցային տեխնիկայի կատեգորիաներից մեկն է.«Կարծում եմ այդ սկզբունքի շուրջ մենք համաձայնություն ունենք նաև միջնորդների տեսակետն է այդպիսին է: Մենք մեր բաժին ճանապարհը պատրաստ ենք անցնել, բայց չեմ կարծում որևէ մեկը պատրաստ է հստակեցնել, թե ինչ է նշանակում այդ փոխզիջում ասվածը: Ամեն ինչ կապված է նրանից, թե Ադրբեջանը ինչքանով է պատրաստ այդ նույն ճանապարհի երկրորդ մասն անցնել: Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ամենամեծ առաջնահերթությունն է, որ պետք արվի, որ խնդիրը պետք է լուծվի նաև Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաբվունքը հարգելով»,-ասաց Աշոտ Ղուլյանը:












































