Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայացած «Ռոմա»-ի հետ խաղում, վիրահատության է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես գիտեք, նոյեմբերի 5-ին կայացած հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Ախտորոշման արդյունքում հայտնի է դարձել, որ նա մենիսկի վնասվածք է ստացել, և վիրաբուժական միջամտությունը պարտադիր է: Վիրահատությունը կատարվել է այսօր: Այն հաջող է անցել:
«Բավարիա»-ի բուժանձնակազմի կանխատեսումներով՝ Ալաբան շարք կվերադառնա հունվարին:








































