«Սիենա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ է մնացել իր թիմի խաղից:
«Ընդմիջման ժամանակ ոչ մի հատուկ բան տեղի չունեցավ: Պարզապես մենք ոչ այնքան հաջող էինք սկսել առաջին կեսը, ու պարտություն կրելու ռիսկ կար, բայց երկրորդ կեսում ամեն ինչ իր տեղն ընկավ:
Արձակուրդներից հետո առաջին խաղը միշտ էլ փոքր ինչ տարօրինակ է լինում: Բայց, նույնիսկ չնայած վատ մեկնարկին, խաղալով գրեթե առանց կենտրոնական պաշտպանների, մենք կարողացանք երեք միավոր վաստակել: Սա շատ կարևոր հաղթանակ էր, որը մեզ մոտեցրեց առաջնության առաջատարների խմբին»,- ասել է Ալեգրին:









































