Հայտնի բլոգ-ծառայություն LiveJournal-ը ենթարկվել է հաքերական հարձակման: Այս մասին հաղորդում են կայքից ակտիվ օգտվող հայ բլոգերները: Այս կայքը բավականին հայտնի է Հայաստանում: Այստեղ բլոգ ունեն նաև որոշ հայ պաշտոնյաներ, այդ թվում` վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կայքի ղեկավարությունը հայտնում է, որ սերվերները շարունակում են գործել, սակայն ներբեռնումը բավականին դանդաղել է: Երբեմն կայքերը նույնիսկ չեն էլ բացվում: Մարտի 30-ի առավոտյան չեն բացվել որոշ նոր հրապարակումներ, սակայն դա, ըստ կայքի ղեկավարության, կապված չէին հաքերական հարձակման հետ:








































