Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի կապակցությամբ շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի առաջին մասով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս»: «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը հայտնել ենՔննչական գլխավոր վարչության Գորիսի բաժնից:
Ավտովթարին Սյունիքի մարզպետի 20-ամյա որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցության հանգամանքն ավելի վաղ հերքել էին Գորիսի քննչական բաժնում և հայտնել, որ վթարին մասնակից է եղել որպես Սուրիկ Խաչատրյանի օգնական հայտնի Նիկոլայ Աբրահամյանը:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում









































