«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ թիմի հարձակվող Ռոբինյոն չի տեղափոխվի այլ ակումբ:
«Ռոբինյոն այլևս տրանսֆերի հանված չէ: Այլ բրազիլական ակումբներ պատրաստ էին բավարարել «Միլան»-ի ու անձամբ խաղացողի պահանջները, բայց նա ցանկանում էր տեղափոխվել միայն «Սանթոս», – Գալիանիի խոսքերն է մեջբերում ANSA-ն՝ հղում կատարելով Milan Channel-ին:
Հիշեցնենք, որ 28-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էին «Սանթոս»-ը, «Ֆլամենգո»-ն ու «Ատլետիկո Մինեյրո»-ն:







































