«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հայտարարել է, որ Լուի վան Գալի գլխավորությամբ ակումբում ակնհայտ առաջընթաց չի նկատել:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջամում 10-րդ տուրից հետո «Յունայթեդ»-ը 10-րդ տեղում է: Թիմին վտանգավոր գոտուց բաժանում է 4 միավոր: Սքոուլզը խոստովանել է, որ ավելին էր ակնկալում հոլանդացի մարզչից:
«Լուի վան Գալը խոսում է առաջընթացից: Բայց ես սպասում էի, որ մրցաշրջանի այս հատվածում «Յունայթեդ»-ը կարող էր պարծենալ լավագույն վիճակագրությամբ: Նախորդ տարի թիմը Դևիդ Մոյեսի գլխավորությամբ 10-րդ տուրից հետո ուներ 17 միավոր, իսկ հիմա՝ 13 միավոր՝ 150 մլն ֆունտ ծախսելուց հետո:
Դժվար է հասկանալ՝ ինչի՞ մասին է մտածում Վան Գալը խաղերի ժամանակ: Նրա պահվածքը չի փոխվում: Իսկ պաշտպանությունում խնդիրները պետք էր լուծել ամռանը»,- Սքոուլզի խոսքերը մեջբերում է Evening Standard-ը:









































