Մի քանի ժամ առաջ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պաշտոնական օգտահաշիվը Facebook-ում տեղադրեց նոր թրեյլերից մի հատված ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյմի Դորնանի մասնակցությամբ, հայտնում է spletnik.ru-ն:
Կարճ տեսանյութում խորհրդավոր միլիարդատերը հագնում է վերնաշապիկը, ընտրում ու կապում է փողկապ, ապա ձեռքը մեկնում հրավերի տեսքով:
Վիզուալ շարքն ուղեկցվում է Բեյոնսեի Haunted կոմպոզիցիայով:
Էրոտիկ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015թ. փետրվարին:









































