Ֆրանսիան լավատեսորեն է վերաբերվում Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքներին և մտադիր է ապագայում ևս, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Այս մասին haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյոն:
«Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը դրական արդյունք կտան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա:









































