Շվեյցարացի գիտնականները զբաղված են մարդկության պատմության մեջ առաջին տնային ռոբոտի ստեղծմամբ: Ծրագրի կազմակերպիչները գտնում են, որ այդ ռոբոտների արտադրությունը մարդկությանը թույլ կտա լուծել ծերության հետ կապված մի շարք խնդիրներ: Ռոբոտը պետք է օգնի տնային գործերում և հոգ տանի ծերերի նկատմամբ: Ռոբոտի ստեղծման գործընթացը կավարտվի արդեն 2012թ-ի մարտին: Մեխանիկական օգնականի սկզբնական անունը Roboy է:
Ծրագրի համապատասխան, հումանոիդը 1,2 մետր հասակ կունենա: Նրա կմախքը միացված է սինթեթիկ մկաններով, իսկ արտաքինից այն էլաստիկ մաշկով կպատեն: Ենթադրվում է, որ Roboy-ը ոչ միայն մարդ կհիշեցնի, այլև ինքը կկարողանա մարդկանց դեմքերը հիշել:
XXI դարի հրաշք տեխնիկայի վրա են աշխատում Շվեյցարիայի 16 գիտական միավորումներ: Ռոբոտի նույնիսկ մեկ օրինակի ստեղծման ծախսերը շատ մեծ են. ծրագիրը 500 հազար եվրոյի ներդրում է պահանջում:








































