Հունաստանի մայրաքաղաքում հրկիզվել է Athens Voice շաբաթաթերթի գրասենյակը: Պատասխանատվությունը ստանձնել են անարխիստները՝ հայտնում է պարբերականի կայքը:
Գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնի շինություններից մեկի երրորդ հարկում: Ինչպես հայտնել է խմբագիր Յանիս Նենեսը, հաստատությունը կրակից լրջորեն վնասվել է:
«Հակակապիտալիստական գործողությունների անարխիստական խումբը» պարզաբանել է, որ թերթը մասնակցել է կիրակնօրյա հանգստի չեղարկման պրոպագանդմանը, հանդես եկել առևտրային ձեռնարկություններում գիշերային աշխատանքի ներմուծմանը, աստվածացրել շուկան, որը սպանում է շահագործվողներին:
Կառավարությունը դատապարտել է հրկիզման դեպքը՝ նշելով, որ նման ահաբեկչությունները չեն վախեցնի ո՛չ մամուլին, ո՛չ էլ երկրի ժողովրդավարացմանը:









































