ԱՄՆ զինվորականները հաջող կերպով փորձարկել են Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Aegis-ի հակահրթիռները փորձարկումների շրջանակում Հավայան կղզիների մոտ միաժամանակ ոչնչացրել են 3 թիրախներ, երկուսը՝ թևավոր հրթիռներ, ինչպես նաև մեկ բալիստիկ հրթիռ: Փորձարկումների ժամանակ գործի է դրվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավ:
Փորձարկումները հաստատել են ՀՀՊ համակարգի արդիականացման հաջողությունը, այդ թվում դրա ցամաքային տարբերակի՝ Aegis Ashore-ի դեպքում, որը կտեղադրեն Ռումինիայում հաջորդ տարի:









































