Արևմտյան Վիրջինիայի համալսարանի առաջին կուրսեցի, 18-ամյա Սերա Բլերն ընտրվել է նահանգի օրենսդրական ժողովում։ Նա դարձել է իրավադատության ամենաերիտասարդ պատգամավորը երկրի պատմության մեջ, հաղորդում է The Washington Times-ը։
Իր տեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը մեծ տարբերությամբ հաղթել է Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցին՝ հավաքելով ձայների 63%-ը։ Բլերը ներկայացնում է կուսակցության պահպանողական ճյուղը՝ խիստ հանդես գալով աբորտների, բարձր հարկերի և զենքի արգելքների դեմ։
«Ես որոշել եմ առաջադրվել իշխանության մարմնում, լինելով խորապես համոզված այն բանում ,որ իմ սերնդի ձայնը թարմ հայացք է, և ինովացիոն գաղափարները կօգնեն լուծել նահանգի զարգացման բազմաթիվ դժվար հարցեր»,- հայտարարել է Բլերը։











































