Բելգիայում այսօր նշում են սաքսոֆոնի ստեղծող Ադոլֆ Սաքսի 200-ամյակը: Ամբողջ երկրով մեկ տոնական արարողություններ են անցկացվում, գրում է TASS-ը:
Բրյուսելի Երաժշտական գործիքների թանգարանում կարելի է այցելել «Սաքս 200» անվանմամբ յուրահատուկ ցուցահանդեսը: Այն հավաքել է բելգիացու ստեղծած 200 գործիքները՝ սկսած սաքսոֆոնի առաջին նախատիպից, որը ստեղծվել է 1846 թ.: Ցուցահանդեսը կգործի մինչև հաջորդ տարվա հունվարի 11-ը:
Վարպետի հայրենիք Դինանում անցկացվում է «Պարոն Սաքսի ցուցապաստառները» ցուցահանդեսը, որի նմուշները ցուցադրվում են ամբողջ աշխարհով մեկ: Ռեստորանների և խանութների ցուցափեղկերում կարելի է Ադոլֆ Սաքսին նվիրված ծաղրանկարներ, նկարներ տեսնել:








































