Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է լինչարարին, որը կասկածվում է ենթադրվող մանկապիղծի գազանային սպանության մեջ։ Նախնական տեղեկությամբ, տուժածը բռնաբարել է կասկածյալի անչափահաս աղջկան, որը հղիացել է։ Այդ ժամանակ ինքնադատաստանի կողմնակիցը շիկացած երկաթով այրել է նրա սեռական օրգանները, գրում է AsiaOne-ն։ Չդիմանալով ցավին՝ տղամարդը կորցրել է գիտակցությունը և խեղդամահ է արվել։
Քրեական պատասխանատվություն է սպառնում Դելիի Կաջուրի Կաս շրջանի 36-ամյա բնակչին։ Նա արդեն խոստովանել է կատարածը։ Տղամարդը պնդում է, որ չի ցանկացել սպանել տուժածին։ Սակայն քննիչներն այլ կարծիքի են։
Կասկածյալի զոհն է դարձել նրա 45-ամյա վարձակալը, որը դեղորայք էր վաճառում։ Երկու ամիս առաջ աղջկա հայրը գնացել է իր խանութը, իսկ դեղորայք մատակարարող վարձակալը եկել է նրա տուն, որտեղ այդ ժամանակ գտնվելիս է եղել տանտիրոջ աղջիկը։ Բիզնեսմենը կապել է 13-ամյա աղջնակի ձեռքերը և սեռական անարգանքի ենթարկել նրան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։









































