Իտալացի թենիսիստուհի Սարա Էրանին հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի մրցաշրջանից:
«Նախորդ մրցաշրջանն ինձ համար հիանալի անցավ: Առաջին անգամ ես մեծ նվաճումներ ունեցա: Նման հաջողությունների կրկին հասնելը բարդ կլինի, սակայն ես ցանկանում եմ առաջընթաց գրանցել:
Հնարավոր է, նախորդ մրցաշրջանում մրցակցուհիներս չգիտեին, թե ինձնից ինչ կարելի է սպասել, սակայն ներկայումս, վստահ եմ, նրանք յուրահատուկ ձևով են նախապատրաստվում ինձ հետ հանդիպումներին: Ես, սակայն, պատրաստ եմ դրան:
Ես ջանասիրաբար մարզվել եմ ձմռանը, ինչն անհրաժեշտ է բարձր մակարդակ պահպանելու համար: Զգում եմ, որ կարող եմ կրկին լավ մրցաշրջան անցկացնել»,- WTA պաշտոնական կայքը մեջբերում է Էրանիի խոսքերը:









































