Եգիպտոսի ԶԼՄ-ները համացանցում մի տեսագրություն են տեղադրել, որտեղ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին մանրամասնորեն և անկեղծ նկարագրում է իր վերաբերմունքը Իսրայելի և հրեաների նկատմամբ, գրում է «Եդիոթ Ահրոնոթը»:
2010թ. վերոնշյալ տեսագրությունում Մուրսին իր հարևաններին անվանում է «արնախումներ, խոզերի և կապիկների սերունդ» և նրանց գործողությունները նկարագրում բացասական տեսանկյունից: Նրա խոսքերով` «Իսրայելի հետ ցանկացած բանակցություն ժամանակի և հնարավորությունների վատնում է»:
Պաղեստինյան հարցի միակ լուծումը, ըստ Մուրսիի, «ամեն գնով դիմադրելու մեջ է»:
Մուրսին գտնում է, որ «սիոնիստները չպետք է տեղ ունենան պաղեստինյան հողերի վրա»:
«Սիոնիստներն ագրեսիվ են իրենց բնույթով: Այդ պատճառով էլ նրանք միայն ուժի լեզուն են հասկանում»,- ասել է Մուրսին:









































