Արտարժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը հուվարի 7-ին կայցելի Եգիպտոս, որտեղ կքննարվի ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Պատվիրակությունը, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնօրեն Ազի Մասուդ Ահմեդի գլխավորությամբ, Կահիրե է ժամանելու Եգիպտոսի իշխանությունների հրավերով, հաղորդում է ԱՀՄ մամլո ծառայությունը:
Այցի գլխավոր նպատակն է Եգիպտոսի տնտեսական համակարգում փոփոխություններ մտցնելը, տնտեսական և ֆինանսական խնդիրների լուծումը, ինչպես նաև ԱՄՀ համակողմանի աջակցությունը: Առաջին հերթին կքննարկվի Կահիրեին 4.8 միլիարդ դոլար վարկ տրամադրելու հարցը:








































