Կիրակի օրը Հնդկաստանի զորքերը հարձակվել են Պակիստանի ռազմակետի վրա`սպանելով 1 զինվորի: Վիրավորվել է ևս մեկ զինվոր, հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով պակիստանցի զինվորականներին:
«Այս միջադեպը կարող է միայն սրել լարվածությունը 2 միջուկային վերնախավերի հարաբերություններում»,- նշում է գործակալությունը:
Ինչպես հաղորդել են Պակիստանի զինուժի ներկայացուցիչները` Քաշմիրում գտնվող Սավան Պատրա կետի վրա հարձակումը «հետ մղվեց»:
Քիչ անց կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել, որը, որոշ տվյալներով, շարունակվում է նաև ներկա պահին:









































