Վաշինգտոն նահանգի օրենսդիր ժողովի պատգամավոր Ռոջեր Ֆրիմենը վերընտրվել է միջանկյալ ընտրություններում՝ չնայած ընտրություններից մի քանի օր առաջ մահացել է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ֆրիմենը մահացել է անցած շաբաթ: Պատճառը քաղցկեղն է եղել: Նա 48 տարեկան էր: Նրա անունը չէր կարող հանվել քվեաթերթիկներից, քանի որ դրանք արդեն բաժանվել էին ընտրողներին: Վաշինգտոն նահանգում քվեարկությունը կատարվում է բացառապես փոստով:
Ֆրիմենը հավաքել է 53 տոկոս ձայն՝ ընդդեմ հանրապետական հակառակորդ Ջեք Դոուվիի: Դեմոկրատական խմբակցությունը կպահպանի նրա տեղն օրենսդիր ժողովում: 2015-ին այդ շրջանում նոր քվեարկություն կանցկացվի:







































