Վրաստանի կառավարությունը հայտնվել է լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ, որն սպառնում է միջազգային հեղինակությանը, ռազմավարական հուսալիությանը և, հավանաբար, նույնիսկ երկրի անկախությանը՝ կարծում է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Արդբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» ներսում բազմամյա լարվածությունը հանգեցրեց շարժման առավել փորձառու առաջնորդների կորստի, մասնավորապես նրանց, ովքեր արդեն վաղուց պայքարել են անդրատլանտյան հասարակությունում Վրաստանի ինտեգրման համար. նպատակ, որը վայելում է վրացի ընտրողների ճնշող մեծամասնության աջակցությունը:
Պատասխանելով հարցին, թե ներկայիս իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա, Բրայզան ասել է, որ դա կախված է այն բանից, թե ով կմնա երկրի կառավարությունում:
Նա հիշեցրել է, որ երբ երկրի արտաքին քաղաքականության ողջ հիմքը երեկ հրաժարական տվեց, Ղարիբաշվիլին հայտարարեց, որ կառավարությունը նախկինի պես հակված է ԵՄ հետ ասոցացման պայմանագրի իրականացմանը:
Ըստ այդմ՝ մնացած վրացի առաջնորդները պետք է դժվար որոշումներ ընդունեն ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման պարտավորությունների կատարման համար կամ ռիսկի ենթարկեն ազգային շահերը հանուն Մոսկվայի նպատակների:
Բրայզայի կարծիքով՝ Ռուսաստանը հստակ հասկանալ է տալիս, որ ինքը խորապես դեմ է Արևմուտքի հետ իր անմիջական հարևանների ինտեգրմանը:









































