Լոս Անջելեսում մամլո ասուլիսին, որը նվիրված է ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» ֆիլմի վարձույթ դուրս գալուն, դերասան Մեթյու Մաքքոնահին բացատրել է, որ հիմա յուրաքանչյուր ֆիլմ կարող է իր համար դառնալ վերջինը: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը ստացել է «Օսկար» մրցանակ «Գնորդների դալլասյան ակումբի» համար, շատ բան է փոխվել:
Հիշեցնենք, որ Նոլանի ֆիլմը վարձույթ է դուրս գալիս այս շաբաթ, որտեղ դերասանը մարմնավորում է գլխավոր դերակատարին:
Իրականում, Մեթյու Մաքքոնահիին սպասում են առնվազն 5 պլանավորված ֆիլմեր, որոնցից 2-ն արդեն նկարահանվել են, մեկը նկարահանման փուլում է, ևս երկուսը՝ սցենարի գրման:










































