Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան ճշմարտանման է համարում տեղեկությունն այն մասին, որ ԿՀՎ-ը որոշել է մահափորձ կատարել իր անձի նկատմամբ ընտրությունների նախաշեմին, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:
«Դրանք վստահությանն արժանի լուրեր են, քանի որ նման բան արդեն տեղի է ունեցել Լատինական Ամերիկայում»,- հայտարարել է Կորրեան: Նրա խոսքերով՝ չի կարելի բացառել հարավամերիկյան երկրում իրավիճակի ապակայունացման ցանկացած միջոց`ընդհուպ ֆիզիկականը, քանի որ «աջ ուժերը հասկանում են, որ ընտրությունները հաղթելու շանսեր չունեն»:
Նախագահական ընրություններն Էկվադորում տեղի կունենան 2013թ. Փետրվարի 17-ին: Ըստ հարցման արդյունքների`Կորրեային կողմնակից են բնակիչների 60 տոկոսը: Նրա հակառակորդն է նախկին բանկիր Գիլիերմո Լասսոն`11 տոկոս ձայներով:









































