Google ընկերությունը խոստացել է Windows Phone 8 օպերացիոն համակարգով հեռախոսների տերերին վերադարձնել հասանելիություն իր քարտեզների վեբ տարբերակ: Այս մասին հայտնում է The Next Web-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչների հայտարարությանը:
Ներկայում WP8-ի շատ օգտատերեր, Internet Explorer 10 դիտարկիչում բացելով Google Maps-ը, ուղղորդվում են Google-ի գլխավոր էջ: «Քարտեզների» առանձին հավելված WP8-ի համար գոյություն չունի:
Google-ը քարտեզների արգելափակումը բացատրել է այն փաստով, որ Internet Explorer 10-ը, որը հանդիսանում է WP8-ի հաստիքային վեբ դիտարկիչ, կիրառում է Trident «շարժիչը», մինչդեռ բջջային քարտեզները նախատեսված են WebKit «շարժիչով» դիտարկիչներում աշխատանքի համար: Վերջինս գործարկված է Chrome և Safari դիտարկիչներում:
Microsoft ընկերությունը, որը հանդիսանում է WP8 օպերացիոն համակարգի մշակող, ի պատասխան մեղադրել է Google-ին ազնիվ մրցակցության կանոնների խախտման մեջ՝ նշելով, որ Google Maps-ը բացվում է IE10 «համակարգչային» դիտարկիչում, իսկ բջջայինում՝ ոչ: Երկու դիտարկիչներն էլ աշխատում են միևնույն «շարժիչով»:
Նոր հայտարարությունում Google-ն ընդգծում է, որ քարտեզների արգելափակումը թելադրված է բացառապես համատեղելիության նկատառումներով:
Ընկերությունը նշել է, որ ժամանակ առ ժամանակ փորձարկում է տարբեր դիտարկիչներում Google Maps աշխատանքը, իսկ IE10-ը հերթական ստուգում չի անցել:









































