Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը գտնվում է Հաագա քաղաքում` այն դեպքում, երբ ըստ տրամաբանության` ներկայացուցչությունը պետք է տեղակայված լիներ մայրաքաղաք Ամստերդամում:
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ մինչ այդ Հայաստանը եղել է Հաագայում գտնվող OPCW կազմակերպության անդամ և արդեն իսկ ունեցել է ներկայացուցչական կետ: Սակայն Այվազյանը նշեց, որ դա իր կարծիքն է և չի կարող ասել, թե այդ հարցը իրականում ինչով է պայմանավորված:
Այվազյանը հիշեցրեց նաև, որ Շվեյցարիայի օրենքով երկկողմ դեսպանատները պետք է տեղակայվեն Բեռնում, սակայն Շվեյցարիայի կառավարությունը նախկին ԽՍՀՄ պետություններին, այդ թվում Հայաստանին, թույլ է տվել, որպեսզի Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում այդ երկրների ներկայացուցչությունները նաև հանդիսանան դեսպանություններ:
«Դա առանձին որոշման առարկա էր, իսկ Նիդեռլանդների դեպքում հստակ նման բան չկա»,- հավելեց Այվազյանը:








































