Վրաստանի Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Բելգիայի իշխանություներին: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերում: Այնտեղ ասվում է, որ Ադեիշվիլին ստացել է բելգիական կողմից համաձայնությունը: Այդ տեղեկությունը դեռ չեն հաստատել «Միացյալ ազգային ճակատ» կուսակցությունում:
Հարկ է նշել, որ Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ նախկին նախարարի նկատմամբ, որպես խափանման միջոց, հեռակա կարգով կալանքի սահմանման միջնորդությամբ: Դատարանը բավարարել է միջնորդությունը և Ադեիշվիլիի դեմ հեռակա կարգով կալանք սահմանել:









































