Ֆրանսիայում 15-ամյա դպրոցականն աստղագիտական բացահայտում է արել: Դեռահասին հաջողվել է բացահայտել Անդրոմեդա համաստեղության շուրջ պտտվող գաճաճ գալակտիկաների կառուցվածքը: Նա նույնիսկ մոդել է կազմել առ այն, թե ինչպես է դա տեղի ունեցել:
Հայտնագործությունն արդեն ճանաչել են առաջատար համաշխարհային գիտնականները: Այս մասին հայտնում է ամերիկյան Nature ամսագիրը:
Բացահայտումը տղան արել է Ստրասբուրգի աստղադիտարանում ստաժավորման ժամանակ: Այնտեղ աշխատում է նրա հայրը:









































